BUTLER MONUMENT
Уезжая в этом году из РФ и прощаясь с близкими подругами и друзьями, мы дарили друг другу предметы, которые с одной стороны могли бы быть напоминанием о нашей прошлой совместности, а с другой имели какой-то потенциал для мыслей о возможном будущем уже в новых действиях, обстоятельствах и местах. На каждом из таких предметов я писал вопрос: "Как мы должны жить вместе?"

Почему именно этот вопрос и именно в такой форме крайне важен для меня сейчас? В переполненном людьми, информацией, связями и травмами мире очевидным фактом становится колоссальный набор отличий, инаковости людей и обстоятельств их жизни. На этом базисе современная культура ставит во главу угла личность, находящуюся в постоянной борьбе с другими, тем самым стирая чувство общности между людьми. Страх "другого" — это ошибка эволюции. Эта ошибка вызвана неспособностью мыслить мир без собственного присутствия в нем. Различия систематически скрываются или маркируются как то, что должно быть преодолено и/или уничтожено, и это приводит к тому, что человек остается один на один с желанием спроецировать себя на все вокруг, не способный в конечном счете увидеть преемственность между индивидуумом и обществом, между собой и другим.

В реальности мы не имеем возможности выбора тех людей, которые вокруг нас. Мы всегда живем в плавающем наборе различий и непониманий. Отрицая это или закрывая на это глаза, человек обречен на смерть, на войну групп, мыслящих себя подобными, с другими такими же. Альтернативой этой, уравнивающей все в смерти, войне является момент, в котором различия между людьми и их желание жить, становятся местом для будущей солидарности. "Как мы должны жить вместе?" - для меня это и есть первый вопрос, который мы можем задать себе в этой точке. Мы — "другие", мы не можем выбирать тех кто рядом, мы хотим жить, значит все что мы можем — это понять как мы именно должны выжить вместе в этих условиях.

Эта работа — "проговаривание" такого вопроса в новом пространстве моей быстро изменившейся жизни. Сейчас я живу в "Орбите" в Ереване и именно ее я использую для этого символического действия. Каждый раз отражаясь от стен, звук приобретает форму пространства. Каждое новое отражение одновременно и повторяет вопрос и изменяется его. Это происходит до тех пор пока он не станет неузнаваемым, пока он не трансформируется в соответсвии с тем пространством в котором произносится. Я смотрю на процесс этой работы как на временный памятник или символический жест в сторону близких людей с которыми мы расстались, с которыми заботимся о других и вместе с которыми продолжаем бороться.
Այս տարի հեռանալով Ռուսաստանի Դաշնությունից և հրաժեշտ տալով մտերիմ ընկերներ-ընկերուհիներին՝ մենք միմյանց նվիրեցինք առարկաներ, որոնք մի կողմից կարող էին հիշեցնել մեր միասնական անցյալի, իսկ մյուս կողմից՝ ունեին որոշակի ներուժ՝ մտածելու հնարավոր ապագայի մասին արդեն նոր գործողություններում, հանգամանքներում և վայրերում։ Այս առարկաներից յուրաքանչյուրի վրա ես գրեցի հարցը. «Ինչպե՞ս պետք է ապրենք միասին»:

Ինչո՞ւ հենց այս հարցը, և հենց կոնկրետ այս ձևով, հիմա այդքան կարևոր ինձ համար: Մարդկանցով, տեղեկատվությամբ, կապերով և վնասվածքներով լցված աշխարհում ակնհայտ փաստ է դառնում տարբերությունների, մարդկանց և նրանց կյանքի հանգամանքների այլության հսկայական շարքը: Սրա հիման վրա ժամանակակից մշակույթը առաջնահերթություն է տալիս անհատին, ով մշտական պայքարի մեջ է ուրիշների հետ՝ դրանով իսկ ջնջելով մարդկանց միջև ընդհանրության զգացումը: «Ուրիշի» նկատմամբ վախը էվոլյուցիայի սխալն է։ Այս սխալը պայմանավորված է աշխարհը առանց սեփական ներկայության պատկերացնելու անկարողությամբ: Տարբերությունները համակարգված կերպով թաքցվում կամ պիտակվում են որպես մի բան, որը պետք է հաղթահարվի և/կամ ոչնչացվի, և դա հանգեցնում է նրան, որ մարդը մնում է մենակ՝ իրեն շրջապատող ամեն ինչի վրա իրեն պրոյեկտելու ցանկությամբ, ի վերջո, չկարողանալով տեսնել անհատի և հասարակության, ինքդ քո և ուրիշների միջև կապը:

Իրականում մենք հնարավորություն չունենք ընտրելու այն մարդկանց, ովքեր մեզ շրջապատում են։ Մենք միշտ ապրում ենք տարաձայնությունների և թյուրիմացությունների փոթորկվող օվկիանում: Սա ժխտելով կամ դրա վրա աչք փակելով՝ մարդը դատապարտված է մահվան, խմբերի միջև պատերազմի, որոնք իրենց նման են համարում, մյուսների հետ, ովքեր նույնն են։ Այս պատերազմի այլընտրանքը՝ մահվան մեջ ամեն ինչ հավասարեցնելը, այն պահն է, երբ մարդկանց տարբերություններն ու ապրելու ցանկությունը դառնում են ապագա համերաշխության կետ։ «Ինչպե՞ս պետք է միասին ապրենք»: - Ինձ համար սա առաջին հարցն է, որ կարող ենք ինքներս մեզ տալ այդ կետում։ Մենք «ուրիշներ» ենք, չենք կարող ընտրել նրանց, ովքեր մոտ են մեզ, մենք ուզում ենք ապրել, ուստի մեզ մնում է միայն հասկանալ, թե ինչպես պետք է միասին գոյատևենք այս պայմաններում։

Այս ստեղծագործությունն այդպիսի հարցի «բարձրաձայնումն» է իմ արագ փոփոխվող կյանքի նոր տարածության մեջ։ Հիմա ապրում եմ Երևանի «Օրբիտ»-ում և այն օգտագործում եմ խորհրդանշական ակցիայի շրջանակում։ Ամեն անգամ, երբ արտացոլվում է պատերի վրա, ձայնը տարածության տեսք է ստանում: Յուրաքանչյուր նոր արտացոլում միաժամանակ կրկնում է հարցը և փոխում այն: Դա տեղի է ունենում այնքան ժամանակ, մինչև այն դառնում է անճանաչելի, քանի դեռ չի փոխակերպվում այն տարածությանը համապատասխան, որտեղ այն արտասանվում է։ Ես այս աշխատանքի ընթացքին նայում եմ որպես ժամանակավոր հուշարձանի կամ խորհրդանշական ժեստի այն սիրելի մարդկանց նկատմամբ, որոնցից մենք բաժանվեցինք, որոնց հետ մենք հոգ ենք տանում ուրիշների մասին և որոնց հետ մենք շարունակում ենք պայքարել: